211652_close_icon
views-count2402 դիտում article-date 15:17 24-08-2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահին ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա 30-ամյակի առթիվ: Տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։ Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Համոզված եմ, որ մեր ժողովուրդների ավանդական բարեկամությունն ամուր և կայուն հիմք է Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերությունների զարգացման ու փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման համար»:

Նմանատիպ նյութեր