211652_close_icon
views-count1506 դիտում article-date 18:11 23-08-2021

ԱԺ նախագահն ընդունել է լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց §Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե¦-ի նախագահ Աշոտ Մելիքյանին, §Մեդիա նախաձեռնությունների կենտրոն¦-ի տնօրեն Նունե Սարգսյանին եւ §Լրագրողների Ասպարեզ ակումբ¦-ի նախագահ Լեւոն Բարսեղյանին: 

 Հանդիպումն իրականացավ լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նախաձեռնությամբ: Քննարկվեցին հուլիսի 30-ին փոփոխված Ազգային Ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոններում լրագրողների տեղաշարժին վերաբերող նորմերը, որոնց համաձայն պահպանվող օբյեկտի հատուկ վերահսկելի գոտիներում արգելվում է Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ (ի դեպ՝ նշյալ կանոնները բխում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի տրամաբանությունից): Խոսքը ՀՀ ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի աշխատակիցների աշխատասենյակներ տանող միջանցքների մասին է:
 
Ի պատասխան այն հարցին, որ կանոնակարգումը լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտ կարող է հանդիսանալ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ դրանց բնույթը բացառապես անվտանգության նորմերից է բխում: Նա հավելեց, որ այս պահին աշխատանքներ են տարվում լրագրողների գործունեությունն ԱԺ-ում առավել բարենպաստ դարձնելու համար՝ որպես օրինակ բերելով տեղեկատվական ցանկացած առիթի դեպքում համապատասխան բանախոսների ապահովումը: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ օրերս լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է յուրաքանչյուր ամիս ճեպազրույց ունենալու հանձնառության մասին:

Նմանատիպ նյութեր