211652_close_icon
views-count17431 դիտում article-date 17:58 23-08-2021

Շիրակի կադաստրի պետի պաշտոնի համար մրցույթի գրավոր փուլը՝այսօր. Մասնակցում է նաև քրեական օրենսգրքի ու մամուլի հետ խնդիրներ ունեցող նախկին պետը. 168.am

Օրեր առաջ 168.am-ը գրել էր, որ Կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետ Արայիկ Առաքելյանը 2 դատական հայց է ներկայացրել մեր դեմ՝ պահանջելով հերքում և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում:


Գրել էինք նաև, որ Արայիկ Առաքելյանի նախահարձակ լինելու շարժառիթն այն է, որ նա կրկին ուզում է դառնալ Կադաստրի պետական կոմիտեի Շիրակի ստորաբաժանման ղեկավար:Սույն հրապարակման մեջ մենք մանրամասն շարադրել էինք, թե նախկին պաշտոնյայի՝ մամուլը լռեցնելու մոտիվները, թե մեր դիրքորոշումը և թե այդ գործի անհեթեթությունները փաստական հանգամանքներով:

Եվ ահա 168.am-ի տեղեկություններով՝ Շիրակի կադաստրի պետի պաշտոնի հավակնորդների մրցույթի գրավոր փուլին, որըկայացավ այսօր, մասնակցեց նաև Արայիկ Առաքելյանը, ով, ի դեպ, մի անգամ արդեն չի հաղթահարել նշված մրցույթը:

Հիշեցնենք, որ Արայիկ Առաքելյանը քրեական գործի ֆիգուրանտ է եղել:

168.am-ը Արայիկ Առաքելյանի գործի վերաբերյալ հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ փորձելով հասկանալ՝ ինչո՞ւ է մինչև հոգու խորքը վիրավորվել նախկին պաշտոնյան, և մեր հրապարակումների հատկապես ո՞ր մասն էր վիրավորանք և զրպարտություն պարունակում իր մեջ:

Նմանատիպ նյութեր