211652_close_icon
views-count1758 դիտում article-date 16:25 23-08-2021

ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա սեպտեմբերի 16-ին Դուշանբեում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի մայրաքաղաքում: Օգոստոսի 23-ին այդ մասին հաղորդել է Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւի մամուլի ծառայությունը։

«ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայնա 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Դուշանբեում»,- ասված է կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանին պետության ղեկավարի մասնակցության արդյունքներին նվիրված հաղորդագրության մեջ:

Նստաշրջանը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմով՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ: Դրա անցկացման մասին որոշումն ընդունվել է Աֆղանստանի վերջին իրադարձությունների ֆոնին:

Նմանատիպ նյութեր