211652_close_icon
views-count2292 դիտում article-date 15:20 23-08-2021

Վաշինգտոնն ու Մոսկվան հեռու են առճակատման ցածրագույն կետից․ հակասությունները ցավալիորեն շարունակում են խորանալ․ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգել Լավրովը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները համեմատել է «Սառը պատերազմի» ժամանակաշրջանի հետ: Նախարարը նման կարծիք է հայտնել Magyar Nemzet հունգարական թերթին տված հարցազրույցում:

Լավրովի խոսքով՝ Մոսկվան և Վաշինգտոնը ներկա պահին հեռու են առճակատման ցածրագույն կետից, որը դիտվում էր «Կարիբյան ճգնաժամի» ժամանակ 1962 թվականին, երբ  կողմերը հայտնվել էին միջուկային պատերազմի շեմին: «Աշխարհում այսօր տիրող ռազմաքաղաքական իրադրությունը և՛ նմանություն ունի «Սառը պատերազմի» ժամանակաշրջանի հետ, և՛ մեծ սկզբունքային տարբերություններ, սակայն չի կարելի անտեսել հակասությունները հիմնական համաշխարհային խաղացողների միջև, որոնք ցավալիորեն շարունակում են խորանալ»,- ասել է Լավրովը:   

Լավրովը հայտարարել է, որ դրա պատճառներից մեկը դարձել է Ռուսաստանի և Չինաստանի զարգացումը զսպելու Միացյալ Նահանգների ցանկությունը: Նրա կարծիքով՝ այդ քաղաքականության մի մասը սպառազինման վերահսկման ոլորտում պայմանավորվածությունների համակարգի միակողմանի ապամոնտաժումն է, ինչպես նաև ԱՄՆ ուժային հնարավարությունների հարստացումը ռազմական գործողությունների եվրոպական և խաղաղօվկիանոսյան հատվածներում:

Նմանատիպ նյութեր