211652_close_icon
views-count8394 դիտում article-date 10:23 23-08-2021

Պատերազմի օրերին հայտնի դարձած «խզված ձայնով» տղան՝ Մնացական Ավետիսյանն, ամուսնացել է․ Exclusivelife.am

Արցախյան երկրորդ պատերազմի օրերին հայտնի դարձած «խզված ձայնով» զինվորական Մնացական Ավետիսյանը ամուսնացել է։ Գրում exclusivelife.am-ը։

Հաղորդավար Ժակը՝ Հակոբ Պապիկյանը, լուսանկարներ է հրապարակել Մնացականի հարսանիքից և մակագրել․

«44-օրյա պատերազմի քրոնիկոնում առանձնացող կերպարներ ու դիպվածներ եղան, որ այդ բարդ ու նվիրական ժամանակների հավաքական խորհուրդն են դարձել: Մնացականին հաստա՛տ կհիշեք, մի դրվագ կար, որտեղ նա արդեն խզված ձայնով, հրահանգում էր՝ «համազարկով կրա՛կ»… Ուրեմն, կյանք ու կռվով անցած այս տղան այսօր ընտանիք կազմեց:
Ուրախ էի, որ ի դեմս նրա, մեր պաշտպան տղերքի առջև հոգուս պարտքն իրացնելու հնարավորության ստացա: Երջանիկ լինեք, ձեր սերն՝ ամենակարող ուժով , մոտեցրեց այս հրաշք օրը: Աղոթքներից հյուսված երեկո»։
 

Նմանատիպ նյութեր