211652_close_icon
views-count91924 դիտում article-date 18:52 22-08-2021

Արտակարգ դեպք Երևանում. Սիլիկյան թաղամասի՝ ժողովրդին հայտնի «3-րդ գյուղի գերեզմաններում» հերթական վանդալիզմն է տեղի ունեցել. թալանել են մի քանի գերեզմաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, SHAMSHYAN.com է դիմել Երևանի բնակիչ Ռիմա Մելիքսեթյանը, ով իր զայրույթն էր հայտնում, որ 2 օր է, չի կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու են մարդիկ այն աստիճանի չարացել, որ անգամ հանգուցյալներին հանգիստ չեն թողնում:
 
Երեկ՝ օգոստոսի 21-ին, տիկին Ռիման՝ այցելելով հայրիկի շիրիմին, տեսել է, թե ինչպես են ստահակը կամ ստահակները, գերեզմանի վրայից պոկելու եղանակով գողացել թանկարժեք ծաղկամաններն ու խնկամանը:
 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տիկին Ռիման ասում էր. «Երեկ հերթական անգամ այցելեցի հայրիկիս գերեզման ու կարկամեցի. ո՞նց կարող է մարդ այն աստիճան ստոր լինի, որ նման արարք կատարի: Մայրս, որ 80-ն անց կին է, երեկ իմացել է այս վանդալիզմի մասին, գամվել է անկողնուն:
 
Կատարվածի մասին արդեն տեղեկացրել եմ ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից մի աշխատակից է եկել, զննել դեպքի վայրը, բայց արդյոք կհայտնաբերվի վանդալիզմի հեղինակը կամ հեղինակները, չգիտեմ: Այսօր իմացա նաև, որ այս գերեզմանատանից, որն ավելի շատ հայտնի է Սիլիկյան թաղամասի գերեզմաններ, նմանատիպ բազմաթիվ գողություններ են տեղի ունեցել: Ստահակներն անգամ երեխայի գերեզմանից են տիկնիկն ու ծաղկեպսակը գողացել: Ոստիկանության ծառայողի գերեզմանն են թալանել ու այդպես մի քանի գերեզմաններ: Ու երբ լսում եմ, որ ոչ մի դեպք չի բացահայտվել, մոտս մտավախություն է առաջանում, որ մեր դեպքում էլ չի հայտնաբերվի ճիվաղը»:
 
Գերեզմաններում հավաբանար աշխատանքներ կատարող մի տղամարդ էլ ասում էր. «Տնօրենը մեղք չունի, որ գողություններ են կատարվում: Հա էլ կա դա: Տնօրենն ի՞նչ մեղք ունի, որ ժամը 6-ից հետո էստեղ էլ մարդ-մադաթ չկա: Ու դրանից էլ երևի օգտվելով, գալիս ու իրենց սև, անմարդկային գործն անում են»:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր