211652_close_icon
views-count10954 դիտում article-date 15:10 22-08-2021

Թալիբների առաջնորդ Բարադարը ժամանել է Քաբուլ

Թալիբների հավանական գլխավոր քաղաքական առաջնորդ համարվող Աբդուլ Գանի Բարադարը ժամանել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ։ Այս մասին հաղորդել է FoxNews-ը:

Թալիբանի պաշտոնական ներկայացուցիչ Զաբիխուլա Մուջախիդի խոսքով՝ Բարադարը նոր կառավորության շուրջ խորհրդակցության համար է ժամանել: Նա մասնակցել է անցյալ տարի Դոհայում կայացած խաղաղ բանակցություններին, ինչպես նաև 1994 թվականին Թալիբանի համահիմնադիրներից է: 

Սպասվում է, որ թալիբները կհայտարարեն նոր կառավարության մասին օգոստոսի 31-ից հետո, երբ ամերիկյան զորքերը երկրից դուրս կբերվեն երկրից։

Նմանատիպ նյութեր