211652_close_icon
views-count18843 դիտում article-date 14:01 22-08-2021

Սիլիկյան թաղամասում երեկվանից կոյուղաջուրը ողողում է փողոցները, ու տիրում է գարշահոտություն. «Վեոլիա Ջրից» էլ բնակչին պատասխանել են. «Շաբաթ-կիրակին կանցնի, նոր կգանք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկվանից հակասանիտարական վիճակ է ստեղծվել Երևանի Սիլիկյան թաղամասում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3-րդ և 10-րդ փողոցների խաչմերուկում կոյուղաջուրը դիտահորից դուրս է գալիս ու ողողում ողջ ճանապարհը, որտեղ տիրում է նաև գարշահոտություն։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Երեկվանից զանգահարում ենք «Վեոլիա Ջուր», բայց ոչ մի դրական արդյունք։ Մեզ պատասխանում են, թե շաբաթ-կիրակին կանցնի, նոր կգանք։ Ստացվում է՝ մենք՝ հարկատուներս, որ վարձերը կանոնավոր մուծում ենք «Վեոլիա Ջրի» համար, շաբաթ-կիրակի մեռյալ սեզոն է։ Ամառվա այս տապին շոգն էլ, որ խեղդում է, հոտից չենք կարողանում ոչ փողոց դուրս գանք, ոչ էլ տան լուսամուտները բացենք»։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր