211652_close_icon
views-count2089 դիտում article-date 17:38 21-08-2021

Եվրամիությունը չի ճանաչում թալիբներին, քաղաքական բանակցությունների մասին խոսք անգամ չկա

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շաբաթ օրը հայտարարել է, որ Եվրամիությունը չի ճանաչել թալիբներին, ոչ էլ քաղաքական բանակցություններ է վարում նրանց հետ: Հայտնում է Reuters-ը։

«Եվրամիությունը տեխնիկական շփումներ է պահպանում թալիբների հետ, դա անհրաժեշտ է մարդկանց կյանքեր փրկելու համար, բայց քաղաքական բանակցությունների կամ ճանաչման մասին խոսք անգամ չկա»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Այս մասին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է Մադրիդում, որտեղ այցելել է Քաբուլից տարհանված աֆղան փախստականների ժամանակավոր տեղավորման կենտրոն:

Ֆոն դեր Լեյենը ասել է, որ ինքը կառաջարկի ավելացնել 57 մլն եվրոյի մարդասիրական օգնությունը, որն այս տարի հանձնաժողովը հատկացրել էր Աֆղանստանին՝ ընդգծելով, որ միջոցները կապված են մարդու իրավունքների պաշտպանության, փոքրամասնությունների նկատմամբ լավ վերաբերմունքի և կանանց իրավունքների հարգման հետ:

Նմանատիպ նյութեր