211652_close_icon
views-count7833 դիտում article-date 14:08 21-08-2021

Հունաստանը 40 կիլոմետրանոց պատ է կառուցել Թուրքիայի հետ սահմանին

Հունաստանը 40 կիլոմետրանոց պատ է կառուցել  և դիտարկման համակարգեր տեղադրել Թուրքիայի հետ սահմանին` զգուշանալով Աֆղանստանից փախստականների հնարավոր հոսքից։ Հաղորդում է BBC-ին։

Այս մասին հայտարարել է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը:

«Մենք չենք կարող պասիվ սպասել հնարավոր հետևանքներին: Մեր սահմաններն անձեռնմխելի կմնան »,- ասել  է Հունաստանի ԱԳ նախարարըև հավելել, որ աֆղանական ճգնաժամը նոր նախադրյալներ է ստեղծել դեպի Եվրոպա անօրինական միգրանտների հոսքի ավելացման համար:

Ավելի վաղ Թուրքիան եվրոպական երկրներին կոչ էր արել հոգ տանել աֆղան միգրանտների մասին:

 

Նմանատիպ նյութեր