211652_close_icon
views-count44868 դիտում article-date 23:34 20-08-2021

Ոստիկանությունը Արարատի մարզում իրականացրել է «Օվկիանոսից այն կողմ» հատուկ օպերացիա. հայտնաբերվել է ԱՄՆ-ում մի քանի ծանր հանցագործությունների համար հետախուզվող ԱՄՆ քաղաքացին 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս նույն գլխավոր վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները համատեղ հատուկ օպերացիա են իրականացրել Արարատի մարզում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիան կրել է «Օվկիանոսից այն կողմ» անունը։ 

Պարզվել է որ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստասված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի՝ Երևանի կենտրոն վարչական շրջանում հաշվառված 42-ամյա Դևիդ Թանը։

Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանություն, որի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ին։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ԱՄՆ քաղաքացին հետախուզվում է ԱՄՆ-ի Փելսինվանիա նահանգի քրեական օրենսգրքի մի քանի կետերով, այդ թվում՝ երեխայի բռնաբարություն (երեխայի հետ հարկադրաբար անառակաբարո գործողություններ, ծանրացուցիչ հանգամանքներում անպարկեշտ հարձակում երեխայի վրա, հակաօրինական սեռական ոտնձգություն, սեռական հարաբերություն ունենալ այն անձի հետ, ով օրինականորեն չի կարող համաձայնություն տալ, անպարկեշտ հարձակում, անչափահասների կոռուպցիա, երեխաների բարեկեցությունը վտանգելը), ինպես նաև ԱՄՆ Մերիլենդ նահանգի քրեական օրենսգրքի բաժնի (անչափահասի նկատմամբ սեռական բռնություն և երեխայի հետ շարունակական սեռական հարաբերություն) հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման համար։

ԱՄն քաղաքացին ձերբակալվել է։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր