211652_close_icon
views-count1210 դիտում article-date 16:47 20-08-2021

Գերմանիան ձգտում է երկխոսություն պահպանել Ռուսաստանի հետ․ Մերկելը հանդիպել է Պուտինի հետ

Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը: Գրում է ria.ru-ն։

Հանդիպման սկզբին Պուտինը ծաղկեփունջ է նվիրել Մերկելին և ողջունել է նրան: ՌԴ նախագահը հանդիպման բաց հատվածում ընդգծել է, որ օրակարգում շատ հարցեր կան քննարկելու, որոնք առանձին քննարկում են պահանջում:

Մերկելն, իր հերթին, հաստատել է, որ դա իր հրաժեշտի այցն է, սակայն անցնելու է աշխատանքային մթնոլորտում:

«Չնայած՝ մենք ունենք տարաձայնություններ, կարծում եմ, որ մենք խոսում ենք միմյանց հետ և մտադիր ենք հետագայում ևս պահպանել մեր շփումը: Ինչպես արդեն ասացի, կան հարցեր, որոնց շուրջ պետք է խոսենք՝ երկկողմ հարաբերություններ, միջազգային օրակարգի հարցեր»,- ընդգծել է գերմանացի կանցլերը:

Վերջինս հավելել է, որ մտադիր է քննարկել նաև երկու երկրի միջև առևտրային հարաբերությունները:

Պուտինը լրագրողների ներկայությամբ ջերմ է խոսել Մերկելի մասին և ընդգծել է, որ «Գերմանիան Եվրոպայում և ամբողջ աշխարհում Ռուսաստանի հիմնական ու վստահելի գործընկերներից է, երկրորդը Չինաստանից հետո»:

«Այդ հարցում մեծ նշանակություն ունի նաև ձեր ներդրումը: Թեպետ 2020-ին գրանցվել է բավական լուրջ անկում, այս տարվա առաջին կիսամյակում ապրանքների շրջանառությունը կրկնակի ավելացել է»,- ասել է Պուտինը:

Անգելա Մերկելը նշել է, որ չնայած առկա բարդություններին և տարաձայնություններին, Գերմանիան միշտ ձգտում է երկխոսություն պահպանել Ռուսաստանի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր