211652_close_icon
views-count1881 դիտում article-date 10:18 20-08-2021

Վլադիմիր Կարապետյանը հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահին

Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն օգոստոսի 19-ին իր հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն: Հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:

Նախագահ Զելենսկին շնորհավորել է Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր կարևոր դերակատարումը կունենա Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ու հայ և ուկրաինացի ժողովուրդների համագործակցությունը խորացնելու գործում:

Դեսպան Կարապետյանը Ուկրաինայի նախագահին փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարեմաղթանքներն ու վստահեցրել, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ երկկողմ հարաբերությունները և առկա համագործակցությունն առավել խորացնելու ու ամրապնդելու ուղղությամբ:

Երկուստեք կարևորվել են առաջիկայում կայանալիք երկկողմ տարբեր մակարդակի շփումները և, մասնավորապես, Հայ-ուկրանական միջկառավարական հանձաժողովի նիստի անցկացումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր