211652_close_icon
views-count1557 դիտում article-date 10:05 20-08-2021

Պուտինը և Մերկելը Մոսկվայում քննարկելու են երկու երկրների միջև համագործակցությունը և արդի միջազգային թեմաները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր բանակցություններ կվարեն Մոսկվայում, սա կորոնավիրուսային համաճարակի սկզբից ի վեր նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումն է: Գրում է tass.ru-ն։

«Նախատեսվում է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման վիճակի և հեռանկարների քննարկում, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական հարցերի քննարկում», - ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Մոսկվա կատարելիք այցի ընթացքում Մերկելը նաև ծաղկեպսակ կդնի Կրեմլի պատի մոտ գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին:

Նմանատիպ նյութեր