211652_close_icon
views-count57456 դիտում article-date 02:45 20-08-2021

Խոշոր հրդեհ Երևանում․ անասնագոմում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից, հրշեջներնն ու անասնագոմի աշխատակիցները մի քանի ժամ է պայքարում են կրակի տարածման դեմ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 19-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ին ահազանգ է ստացվել որ Մարտիրոսյան փողոցի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք։
 
Ահազանգը փոխանցվել է թիվ 7, թիվ 13, թիվ 4 ՀՓՋ-ներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի 1 Բիս կանչով՝ դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ մի քանի մարտական հաշվարկ:

Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարում են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանն ու Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանը:

Ժամանել է նաև ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, ով տեղում իրավիճակի մասին տեղեկություններ է փոխանցում Արտակարգ Իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 252+
252+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր