Թե նրանցից ով է փողով ազատվել բանակից, իրենց շրջապատն էլ, իրավապահներն էլ լավ գիտեն․ Էդիկ Բաղդասարյան
Լրագրող Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Օրենք պետք է ընդունեն, որ նախարարները, փոխնախարարները, զանազան տեսչությունների, ծառայությունների, վարչությունների պետերը պաշտոնի նշանակվելուց առաջ երեք ամսով զինվորական ծառայություն անցնեն, մեկ ամիս վերապատրաստվելուց հետո մարտական հեթապահություն պիտի իրականացնեն: Իմքայլականները օրինակ պետք է ծառայեն մնացած բոլորիս:
Թե նրանցից ով է փողով ազատվել բանակից, իրենց շրջապատն էլ, իրավապահներն էլ լավ գիտեն: Ու նրանց պետք է տանեն հենց չկահավորված դիրքերում հերթապահություն անցկացնեն, որպեսզի իրենց կապերը օգտագործելով արագ կահավորեն դրանք, գիշերային տեսանելիության սարքերով ապահովեն, բունկերներ կառուցել տան: Օրինակ՝ Արարատ Միրզոյանը բանակում չի ծառայել, ուղարկեիք մի երեք ամիս դիրքերում մնար, որ գոնե դիվանագիտության գինը հասկանար: