211652_close_icon
views-count2924 դիտում article-date 13:42 19-08-2021

Չենք կարող Ռուսաստանին թույլ տալ վերահսկել իրավիճակն Աֆղանստանում. Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը չի կարող թույլ տալ Ռուսաստանին և Չինաստանին վերահսկել Աֆղանստանում ստեղծված իրավիճակը: Գրում է ria.ru-ն։

«Մենք չենք կարող թույլ տալ Չինաստանին և ՌԴ-ին վերահսկել իրավիճակն Աֆղանստանի շուրջ»,- ասել է Բորելը՝ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի պատգամավորների առաջ:

Նրա խոսքով՝ ներկա պահին քննարկվում է Աֆղանստանի ապագան, ազգային միասնության կառավարության հնարավոր  ձևավորումը, որում կարող են տարբեր քաղաքական ուժեր մասնակցել, այդ թվում՝ նախկին կառավարության ներկայացուցիչներ:

«Մենք բախվում ենք բոլորովին նոր ողբերգական իրականության հետ Աֆղանստանում: Դա իրական աղետ է աֆղանների համար, Արևմուտքի հեղինակության համար, միջազգային հարաբերությունների զարգացման համար»,- հավելել է Բորելը:

Նմանատիպ նյութեր