211652_close_icon
views-count1468 դիտում article-date 12:37 19-08-2021

Վլադիմիր Զելենսկիի և Ջո Բայդենի հանդիպումը կկայանա օգոստոսի 31-ին

Ոկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումն օգոստոսի 30-ից տեղափոխվել է օգոստոսի 31՝ պայմանավորված Ուկրաինայի նախագահի այցի ծրագրի ընդլայնմամբ:

Ինչպես հայտնում է ukrinform.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբային, այժմ նախատեսվում է ոչ միայն հանդիպում պատվիրակությունների միջև, այլև ղեկավարների դեմ առ դեմ հանդիպում:

Կուլեբան միևնույն ժամանակ նշել է, որ Աֆղնստանից զորքերի դուրս բերմամբ պայմանավորված իրավիճակը չի ազդի նախագահների հանդիպման կազմակերպման վրա:

Նմանատիպ նյութեր