211652_close_icon
views-count2405 դիտում article-date 11:51 19-08-2021

Թալիբները հռչակագիր են արձակել Աֆղանստանի Անկախության օրվա առթիվ

«Թալիբան» արմատական շարժումն օգոստոսի 19-ին հռչակագիր է արձակել Աֆղանստանի Անկախության օրվա առթիվ: Այդ մասին Twitter-ում հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, հայտնում է tass.ru-ն:

Նա իր օգտահաշվի հաղորդագրության մեջ զետեղել է փաստաթղթի վկայակոչումը՝ կցագրմամբ, որ դա «Աֆղանստանի Իսլամական Հանրապետության հռչակագրին է բրիտանական տիրապետությունից երկրի անկախության 102-րդ տարեդարձի առթիվ»: 

«Աֆղանացիները շատ հպարտ են, որ իրենց երկիրն այսօր գտնվում է ամերիկյան բռնազավթումից անկախության շեմին: Դա աստվածային օրհնություն է, որի համար պետք է երախտապարտ լինեն բոլոր աֆղանները: Մենք պետք է աշխատենք միասնության և անկեղծության մեջ` ի շահ մեր երկրում իսլամական համակարգի, ինչպես նաև հանուն վերականգման և պետության բարգավաճման»,- ասվում է փաստաթղթում:
 

Նմանատիպ նյութեր