211652_close_icon

Գորիսի համայնքապետարանի աշխատակից Սուսաննա Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է. նա ազատ է արձակվել. NEWS.am. փաստաբան

views-count3514 դիտում article-date 20:29 18-08-2021
Գորիսի համայնքապետարանի աշխատակից Սուսաննա Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արմեն Մելքոնյանը:

Պաշտպանը հայտնեց, որ համայնքապետարանի մյուս աշխատակցի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորելու միջնորդությունների վերաբերյալ դատարանի որոշումը հրապարակվելու է այսօր՝ ժամը 20:40-ին, իսկ մյուս փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի վերաբերյալ դատարանի որոշումը՝ 22:30-ին:

Նմանատիպ նյութեր