211652_close_icon
views-count2071 դիտում article-date 17:04 18-08-2021

Լավրովը թուրք գործընկերոջ հետ քննարկել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ: 

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Լավրովը Չավուշօղլուի հետ հեռախոսով քննարկել է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները:

Նախարարները շահագրգռվածություն են հայտնել իրավիճակի կայունացման հարցում և հիմնական ուժերին կոչ են արել Աֆղանստանում ապահովել անվտանգությունն ու կարգուկանոնը:

Նմանատիպ նյութեր