211652_close_icon
views-count12540 դիտում article-date 13:55 18-08-2021

Դիլիջանի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ դիլիջանցիների համար լեգենդ դարձած Հովհաննես Շարամբեյանին նվիրված՝ «Ավանդականի, արարման ու գույնի նվիրյալը» ցուցահանդեսը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, օգոստոսի 17-ին, Դիլիջանի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ Հովհաննես Շարամբեյանի 95-ամյակին նվիրված՝ «Ավանդականի, արարման ու գույնի նվիրյալը» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Դիլիջանի երկրագիտական թանգարանում ներկայացվեցին արվեստագետի գեղանկարները, լուսանկարները և անձնական իրերը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը  aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Շարամբեյանի նախաձեռնությամբ հավաքված Դիլիջանի քաղաքային կենցաղին ու մշակույթին վերաբերող թանգարանային հավաքածուն 1988 թ․-ից գտնվում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում, որոնց մի մասն այսօրվա ցուցահանդեսին ներկայացվել է հանրությանը։

«Պատահական չէ, որ արվեստագետի 95 ամյակը նշվում է հենց Դիլիջանում: Չնայած՝ Շարամբեյանը, լինելով ծնունդով Երևանից, սակայն Դիլիջանը համարում էր իր 2-րդ ծննդավայրը:

Այսօրվա ցուցահանդեսին հիմնականում ներկայացվել են արվեստագետի Դիլիջանյան կենցաղին և կոլորիտին վերաբերվող գործերն ու առարկաները»:

Թարվերդյանը նաև, անդրադառնալով Դիլիջան քաղաքի վրա արվեստագետի թողած մշակութային կարևոր ազդեցությանը, նշեց, որ ի տարբերություն եվրոպացիների՝ մեր ժողովրդի մեջ դեռ չի ձևավորվել այն մշակույթը, երբ տվյալ տարածքը կամ քաղաքը հայտնի անհատով ձևավորի իր բրենդը։

«Երբ աշխարհն ասում է Մոցարտ՝ հասկանում է Զալցբուրգ, կամ ասում է Այվազովսկի և հասկանում է Թեոդոսիա։

Մենք պետք է հասնենք  այն մակարդակին, որ Դիլիջան եկող ցանկացած այցելու շարամբեյանական ոգին զգա հենց քաղաքի մուտքից սկսած:

Դա մեկ բառով կոչվում է անձի հանրահռչակում:

Դա, իհարկե,  բավականին բարդ մարկետինգային գործընթաց է, որը պետք է միայն պետական մակարդակով իրականացվի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 285+
285+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր