211652_close_icon
views-count1125 դիտում article-date 22:28 17-08-2021

«Թալիբանի» մարտիկները հրաման են ստացել Քաբուլում չգրավել դեսպանությունների դատարկ շենքերը. Reuters

«Թալիբան» արմատական շարժման մարտիկները հրաման են ստացել չգրավել Աֆղանստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ամայացած շենքերը և չկանգնեցնել դիվանագետների ավտոմեքենաները:

Օգոստոսի 17-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թալիբների մի ներկայացուցչի։

Վերջինսիս խոսքով՝ շարժման անդամներին հրաման է տրված՝ պահպանել  կարգապահություն և չխոչընդոտել դիվանագիտական համարանիշերով ավտոմեքենաների երթևեկությանը:

Բացի այդ, «Թալիբանը» Աֆղանստանի բնակիչներին կոչ է անում շարունակել զբաղվել առօրյա գործերով և չդադարեցնել տնտեսական գործունեությունը։

Նմանատիպ նյութեր