211652_close_icon
views-count1904 դիտում article-date 21:11 16-08-2021

Ժոան Լապորտա. Այնքան էլ հաճելի չէ, որ Մեսին հեռացավ մրցակցի մոտ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է Լիոնել Մեսիի տեղափոխությունը ՊՍԺ:
 
«Մենք վստահ ենք, որ կայացրել ենք այն որոշումը, որը պետք էր կայացնել: Մեսիի հետ կապված իրավիճակը ցավալի էր, բայց դա անհրաժեշտություն էր: Քանի որ ակումբը վեր է ամեն ինչից: Մենք ամեն ինչ վտանգի տակ կդնեինք:
 
Կարծում եմ, Մեսիի հետ երկարատև հարաբերությունները սիրո ամենագեղեցիկ պատմություններից մեկն էր, որը եղավ «Բարսելոնայում»: Արդյունքում իրավիճակն ավելի վատ ստացվեց: Այդպիսին է կյանքը:
 
ՊՍԺ-ում շնորհանդեսի ժամանակ նա երջանիկ տեսք ուներ: Իմ զգացողությունները հակասական էին: Ես նրան լավագույնն եմ մաղթում, ինձ դուր է գալիս նրան երջանիկ տեսնել: Նա և նրա ընտանիքը վաստակել են դա: Բայց այնքան էլ հաճելի չէր, որ նա հեռացավ մրցակցի մոտ», ասել է Լապորտան:

Նմանատիպ նյութեր