211652_close_icon
views-count2226 դիտում article-date 16:19 16-08-2021

Որևէ տեղեկություն չկա Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ. ԱԳՆ մամուլի քարտուղար

Տվյալ պահին չկա որեւէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։ Այս մասին լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որեւէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։

Հարկ է նշել նաեւ, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որեւէ դիմում չի ստացվել։

Ճշգրտող աշխատանքները շարունակվում են»,- ասել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր