1714 դիտում
15:12 16-08-2021
Գլեդիս Բերեջիկլյանը Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը, անդրադառնալով իր անձնական պատմությունը՝ որպես Հայոց ցեղասպանության վերապրածի թոռնուհի, կրկին կոչ է արել Ավստրալիայի դաշնային կառավարությանը միանալ աշխարհում գնալով աճող այն պետությունների թվին, որոնք ճանաչել են Օսմանյան կայսրության բնիկ քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, ասորիների և հույների կոտորածները որպես ցեղասպանություն: Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը:
Աղբյուրը նշում է, որ վարչապետ Բերեջիկլյանը հարցին անդրադարձել է ասորիների ցեղասպանության օրվա և ասորի նահատակների վիրտուալ հիշատակմանը նվիրված իր ելույթում, որը հեռարձակվել է Ասորիների ազգային խորհրդի կողմից:
«Իմացեք, որ մեզնից շատերը չեն հանգստանա, մինչև որ Օսմանյան ժամանակաշրջանում ասորիների, հայերի և հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չճանաչվի: Եվ ես կրկին կոչ եմ անում իմ դաշնային գործընկերներին և դաշնային խորհրդարանին ճանաչել այն, ինչ ճանաչել են Ավստրալիայի նահանգային խորհրդարանները և մի շարք երկրներ աշխարհի տարբեր հատվածներում», - ասել է վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
962 դիտում
14:14 29-11-2021
Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
1076 դիտում
13:38 20-07-2019
Աննա Հակոբյանն ու Գլեդիս Բերեջիկլյանը քննարկել են համագործակցության ուղիները
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
442 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել