211652_close_icon
views-count936 դիտում article-date 14:08 16-08-2021

Հայաստանը Կորեայի հետ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնում. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կորեայի նախագահին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ: Տեղեկացնում է Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանը պատրաստակամ է խորացնելու և ընդլայնելու Կորեայի հետ բազմաշերտ համագործակցությունը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով հայ-կորեական փոխշահավետ գործակցությունը կշարունակի ամրապնդվել ի շահ մեր ժողովուրդների»:

Նմանատիպ նյութեր