211652_close_icon
views-count2457 դիտում article-date 12:30 16-08-2021

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ չի վերադառնա Աֆղանստան

Մեծ Բրիտանիան չի վերադարձնի իր ռազմական կոնտինգենտն Աֆղանստան, Sky News-ի եթերում հայտարարել է պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:

«Վերադառնալու պլաններ չկան»,- պատասխանել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը համապատասխան հարցին:

Արմատական «Թալիբան» շարժման զինյալների կողմից Աֆղանստանում իշխանության բռնազավթումը միգրանտների զգալի ներհոսքի կհանգեցնի դեպի այլ երկրներ, ասել է Ուոլասը՝ նշելով, որ Թուրքիան, Պակիստանը եւ Հնդկաստանը արդեն իսկ աֆղան փախստականների հոսք են գրանցել:

Նմանատիպ նյութեր