211652_close_icon
views-count1150 դիտում article-date 10:55 16-08-2021

Ուրուգվայի արտգործնախարարն այսօր կժամանի Հայաստան

Այսօր Հայաստան կժամանի Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոն։

Բուստիժոն այսօր կհանդիպի Հայաստանի արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ, ապա նրանք հանդես կգան համատեղ հայտարարությամբ։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Նմանատիպ նյութեր