211652_close_icon
views-count1664 դիտում article-date 19:49 15-08-2021

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Աֆղանստանում հակամարտության խաղաղ դադարեցման կոչ է արել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Աֆղանստանում հակամարտության խաղաղ դադարեցման կոչ է արել:

«Ես միանում եմ Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ միահամուռ մտահոգությանը: Ես խնդրում եմ ձեզ աղոթել ինձ հետ Աստծուն, որպեսզի դադարեցվի զենքի շաչյունը եւ երկխոսության սեղանի շուրջ լուծում փնտրվի»,- ասել է Պապը իր ուղերձում: «Միայն այս կերպ այս երկրի տառապած բնակչությունը՝ տղամարդիկ, կանայք, ծերերը եւ երեխաները, կկարողանան վերադառնալ իրենց տները եւ ապրել խաղաղության ու անվտանգության մեջ՝ փոխադարձ լիակատար հարգանքի պայմաններում»,- հավելել է նա:

Այսօր թալիբները մտել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ: Բանակցություններ են ընթանում իշխանության փոխանցման հարցի շուրջ։

Նմանատիպ նյութեր