211652_close_icon
views-count1345 դիտում article-date 18:11 15-08-2021

Նշվել է Վարշավայի ճակատամարտի 101-ամյակը, որտեղ զոհվել են հայազգի զինվորականներ

Օգոստոսի 14-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Վահագն Աֆյանը մասնակցեց Վոլոմին վարչական շրջանի Օսսով քաղաքավանում ավանդաբար կազմակերպվող Վարշավայի ճակատամարտին նվիրված միջոցառմանը։ Տեղեկացնում է Լեհաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջը․ 

Օրվա առթիվ Վոլոմինի բուրմիստր Էլժբետա Ռադվանն (Elżbieta Radwan) իր խոսքում հիշատակեց Լեհաստանի համար 101 տարի առաջ չափազանց կարևոր այդ ճակատամարտում ամերիկյան օդուժի, ֆրանսիական ռազմաքաղաքական օժանդակության, հունգարական զինամթերքի մատակարարումների և իրենց կյանքը զոհաբերած հայազգի զինվորականության մասին։
 
Այս տարի հուշատախտակների շարքին ավելացավ նաև ռումինականը։
Նշված երկրների դեսպանությունների ներկայացուցիչներն ու միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ տեղադրեցին հուշատախտակների մոտ: Միջոցառմանը մասնակցում էր «Լեհաստանի հայ երիտասարդների միություն» ՀԿ նախագահ Բաբկեն Խանզադյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր