211652_close_icon
views-count2616 դիտում article-date 17:44 15-08-2021

Հայտնի է՝ ով կլինի Աֆղանստանում անցումային կառավարության ղեկավար. Khaama Press

Աֆղանստանի ներքին գործերի նախկին նախարար Ահմադ Ջալալին կնշանակվի երկրի անցումային կառավարության ղեկավար, հայտնում է Khaama Press-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Գործակալության տվյալներով՝ Քաբուլում շարունակվում են բանակցությունները «Թալիբան»-ի և Աֆղանստանի իշխանությունների միջև՝ թալիբներին իշխանությունը փոխանցելու վերաբերյալ:

«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչը BBC-ի թղթակից Յալդա Հակիմին ասել է, որ «Աֆղանստանի ժողովրդի նկատմամբ վրեժ չի լինի»:

«Մենք վստահեցնում ենք Աֆղանստանի, մասնավորապես՝ Քաբուլ քաղաքի բնակիչներին, որ նրանց ունեցվածքը, նրանց կյանքն ապահով է. ոչ ոքի նկատմամբ վրեժ չի լինի», - ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:

Վերջինը նաև հավելել է.«Մեր ղեկավարությունը հրահանգել է մեր ուժերին մնալ Քաբուլի դարպասների մոտ և չմտնել քաղաք: Մենք սպասում ենք իշխանության խաղաղ փոխանցմանը»:

Նա շեշտել է, որ բոլոր աֆղանստանցիները մասնակցություն կունենան իսլամական կառավարությանը, այսինքն՝ թալիբներ չհանդիսացող աֆղանստանցիները նույնպես ներառված կլինեն դրա կազմում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Թալիբան» ծայրահեղական շարժումը հայտնել է երկրի ողջ տարածքում իր կողմից բացարձակ վերահսկողություն սահմանելու մասին։ Այդ մասին հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը։

Շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ օտարերկրացիները պետք է լքեն Քաբուլը կամ գրանցվեն նոր ձևավորվող իշխանության մարմիններում։

Նմանատիպ նյութեր