211652_close_icon
views-count2609 դիտում article-date 15:29 15-08-2021

Աֆղանստանի նախագահը հրաժարական է տվել. ԶԼՄ-ներ

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է տվել։ Այդ մասին հայտնում է Sputnik Афганистан-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
 
Տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։

Նախօրեին հաղորդվել էր, որ Ղանին պատրաստվում է իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցել թալիբներին, իսկ «Թալիբան» ծայրահեղական շարժումը հայտարարել էր, որ բանակցություններ է վարում մայրաքաղաք Քաբուլ խաղաղ մտնելու հարցով։ 

Հայտնի է դարձել նաև, որ Աֆղանստանի ՆԳ նախկին նախարար Ալի Ահմեդ Ջալալին ստանձնել է անցումային վարչակազմի ղեկավարի պարտականությունները։

Նմանատիպ նյութեր