211652_close_icon
views-count1950 դիտում article-date 13:13 15-08-2021

ԱՄՆ-ն սկսել է Քաբուլից իր դիվանագետների տարհանումը

ԱՄՆ-ն կիրակի սկսել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից իր դիվանագիտական կորպուսի աշխատակիցների տարհանման գործընթացը։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։ 

Նշվում է, որ այս պահին ամերիկացի դիվանագետների մի խումբ է հեռանում Քաբուլից։ 

Հինգշաբթի Վաշինգտոնը հայտարարեց, որ կրճատում է Քաբուլում ԱՄՆ դեսպանատան իր աշխատակիցների թիվը։ Տարհանվող ամերիկացիների անվտանգությունն ապահովելու են ամերիկյան զորքերի մոտ 5000 ծառայողներ։ 

Նմանատիպ նյութեր