ԱՄՆ-ն սկսել է Քաբուլից իր դիվանագետների տարհանումը
ԱՄՆ-ն կիրակի սկսել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից իր դիվանագիտական կորպուսի աշխատակիցների տարհանման գործընթացը։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ այս պահին ամերիկացի դիվանագետների մի խումբ է հեռանում Քաբուլից։Հինգշաբթի Վաշինգտոնը հայտարարեց, որ կրճատում է Քաբուլում ԱՄՆ դեսպանատան իր աշխատակիցների թիվը։ Տարհանվող ամերիկացիների անվտանգությունն ապահովելու են ամերիկյան զորքերի մոտ 5000 ծառայողներ։