211652_close_icon
views-count2738 դիտում article-date 23:51 14-08-2021

Վարազդատ Հարոյանը նորամուտը նշեց Լա Լիգայում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը նորամուտը տոնեց իսպանական Լա Լիգայում:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 2021/22 մրցաշրջանի 1-ին տուրում «Կադիսը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Լևանտեին»: Հյուրերին` «Լևանտեի» ֆուտբոլիստներին, հաջողվեց խաղի 39-րդ րոպեին առաջ անցնել հաշվի մեջ: Չափազանց գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Մորալեսը:

«Կադիսը» կարողացավ խուսափել պարտությունից հանդիպման ավելացված ժամանակում: Գոլն իր ակտիվում գրանցեց Էսպինոն և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 81-րդ րոպեին:

Հաջորդ հանդիպումը «Կադիսը» կանցկացնի օգոստոսի 20-ին` «Բետիսի» հետ:

Նմանատիպ նյութեր