81694 դիտում
09:53 14-08-2021
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ Opel Zafira-ն տապալել է գովազդային վահանակը և կիսակողաշրջված վիճակում բախվել ծառին․ կա 2 զոհ, 4 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, օգոստոսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 105 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, կոտրել այն և կիսակողաշրջված վիճակում հայտնվել դաշտում, բախվելով ծառի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։
Օպերատիվ են գործել «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանտաարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զորհաբյանն ու ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ղազարյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Հովհաննիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա․ Իսկանդարյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան, որի տակից դին դուրս են բերել փրկարարները, տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Մինչ վթարի վայրում զննություն էին կատարում քննիչները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 166+
166+