211652_close_icon
views-count1545 դիտում article-date 15:22 13-08-2021

Հայտնի է՝ երբ և որտեղ կկայանա Մերկել-Պուտին հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 20-ին կայցելի Մոսկվա, այցի մանրամասները դեռ չեն բացահայտվում: Այս մասին ուրբաթ Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։ Գրում է tass.ru-ն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Նախատեսվում է քննարկել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև դիտարկել մի շարք արդիական միջազգային և տարածաշրջանային հարցեր»,- ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հայտնի է, որ Մերկելն օգոստոսի 22-ին կմեկնի Կիև:

Նմանատիպ նյութեր