211652_close_icon
views-count1103 դիտում article-date 11:57 12-08-2021

Պերուի գլխավոր դատախազությունն ստուգում Է անցկացնում երկրի վարչապետի նկատմամբ

Պերուի գլխավոր դատախազությունը հայտնել է երկրի կառավարության նախագահ Գիդո Բելիդո Ուգարտեի նկատմամբ ստուգում սկսելու մասին՝ ահաբեկչության կասկածանքով: Համապատասխան հետաքննությունն սկսել է ահաբեկչության եւ մարդկության դեմ հանցագործությունների հարցերով հատուկ միջտարածաշրջանային դատախազությունը, ասված է երկրի հսկողական մարմնի՝ օգոստոսի 11-ին հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է tass.ru-ն։

Հետաքննության ֆիգուրանտ է դարձել նաեւ Վլադիմիր Սեռոնը՝ «Ազատ Պերու» ձախ արմատական կուսակցության առաջնորդը, որի անդամ է հանրապետության նախագահ Պեդրո Կաստիլիոն (քաղաքական գործիչը պաշտոնն ստանձնել է հուլիսի վերջին): Ինչպես ճշտվում է հաղորդագրության մեջ, հետաքննությունն սկսվել է «Սենդերո լումինոսո» («Փայլատակող ուղի») ձախ արմատական կազմակերպության պարագլուխների հետ քաղաքական գործիչների կապերի մասին՝ մայիսին զանգվածային լրատվամիջոցներում հայտնված հրապարակումների առնչությամբ: Դատախազությունը պլանավորում է հարցաքննել Բելդիոյին եւ Սեռոնին:

«Սենդերո լումինոսո»-ի ահաբեկչական գործունեության հետեւանքով Պերուում 1980 թվականին զոհվել է 30 հազարից ավելի մարդ: Երկրին հասցված նյութական վնասը գնահատվում է մոտավորապես 25 միլիարդ դոլար: 1992 թվականի սեպտեմբերին խմբավորման պարագլուխ Աբիմայել Գուսմանի կալանավորումից հետո այն սկսել է կորցնել իր ազդեցությունը: Վերջին տարիներին ծայրահեղականների ոչ մեծ խմբեր շարունակել են հարձակումներ գործել պերուացի զինվորականների եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների վրա: «Սենդերո լումինոսո»-ի ահաբեկիչների վերջին ակցիաներից մեկն է դարձել 14 քաղաքացիական անձանց սպանությունը մայիսի վերջին:

Դատաստանը կատարվել է Կուսկոյի դեպարտամենտում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից երկու շաբաթ առաջ, որտեղ հաղթանակ է տարել Կաստիլիոն: Ավելի վաղ Սեռոնը եւ Բելդիոն դարձել էին փողերի լվացման եւ նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործի ֆիգուրանտներ։

Նմանատիպ նյութեր