211652_close_icon
views-count1360 դիտում article-date 10:40 12-08-2021

Կալիֆոռնիայում մոլեգնող «Դիքսի» անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 202 հազար հեկտարը

Գրեթե մեկ ամիս Կալիֆոռնիայի հյուսիսում մոլեգնող «Դիքսի» անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 202 000 հեկտարը, ինչի մասին են վկայում նահանգի հրշեջ վարչության՝ օգոստոսի 11-ին հրապարակված տվյալները, գրում են ամերիկյան լրատվամիջոցները։

Կրակը մեկուսացված է 30 տոկոսով: Մեկ ամսում կրակը ոչնչացրել է 1045 շինություն, ներառյալ 550 բնակելի տուն: Կրակի տարածմանը նպաստում են քամին, շոգը և օդի ցածր խոնավությունը:

Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնի տվյալներով, որը գտնվում է Այդահո նահանգում, ԱՄՆ-ի արևմուտքում կրակով է բռնված ավելի քան 951 000 հեկտար մակերեսով տարածք: 14 նահանգներում կա 105 խոշոր օջախ:

Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Կալիֆոռնիա, Օրեգոն, Վաշինգտոն, Մոնտանա և Այդահո նահանգներում:

Նմանատիպ նյութեր