211652_close_icon
views-count1718 դիտում article-date 09:38 12-08-2021

Բայդենը կհյուրընկալի «Ի պաշտպանություն ժողովրդավարության» հեռավար գագաթնաժողովը․ «Ամերիկայի ձայն»

Նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 9-10-ը կհյուրընկալի ժողովրդավարական պետությունների առաջնորդների հեռավար գագաթնաժողովը: Պետությունների ղեկավարները, քաղաքացիական հասարակության, բարեգործական և մասնավոր հատվածի ղեկավարները կմասնակցեն միջոցառմանը՝ քննարկելու «ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերները և ամրապնդելու ժողովրդավարության նորացման հիմքերը»: Հաղորդում է «Ամերիկայի ձայն»։

Գագաթնաժողովը կենտրոնանալու է երեք հիմնական թեմաների և նախաձեռնությունների վրա՝ ավտորիտարիզմից պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների խթանման վրա:

Քննարկումները կշարունակվեն մեկ տարի անց, որի ժամանակ ժողովրդավարական երկրների առաջնորդներն արդեն կհանդիպեն դեմ առ դեմ, «որպեսզի ցույց տան իրենց պարտավորությունների կատարման առաջընթացը », - ասված է հայտարարությունում:

Սպիտակ տան հայտարարությունը մեջբերում է նախագահ Բայդենի խոսքերն այն մասին, որ մեր ժամանակների մարտահրավերն է ցույց տալ, որ ժողովրդավարությունները կարող են իրականացնել իրենց նպատակները` բարելավելով իրենց բնակչության կյանքը և լուծելով այսօր աշխարհի առջև ծառացած կրիտիկական մարտահրավերները:

Իր պաշտոնավարման առաջին վեց ամիսների ընթացքում նախագահը ակտիվացրեց ժողովրդավարական գործընթացները երկրում ՝ պատվաստելով բնակչության 70% -ին, հաստատելով ամերիկյան փրկարարական ծրագիրը և խթանելով երկկուսակցական օրենսդրական գործունեությունը ազգային ենթակառուցվածքների ոլորտում ներդրումներ կատարելու և մրցունակությունը խթանելու ուղղությամբ, նշվում է փաստաթղթում:

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ նախագահ Բայդենը «վերականգնել է դաշինքը ժողովրդավարական գործընկերների և դաշնակիցների հետ՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով մարդու իրավունքների ոտնահարումների, կլիմայի ճգնաժամի և գլոբալ համաճարակի դեմ պայքարի վրա, այդ թվում ՝ այլ երկրներին հարյուր միլիոնավոր պատվաստանյութերի տրամադրմամբ:

Սպիտակ տունը բացատրում է, որ երկու ծրագրված գագաթնաժողովներն էլ կոչված են համաշխարհային առաջնորդներին «հնարավորություն տալու լսել միմյանց և իրենց քաղաքացիներին, կիսել հաջողությունները, խթանել միջազգային համագործակցությունը և ազնվորեն խոսելու իրենց առջև ծառացած մարտահրավերների մասին»:

Նմանատիպ նյութեր