211652_close_icon
views-count1851 դիտում article-date 21:21 11-08-2021

Աշոտ Վարդապետյանը՝ Եվրոպայի անհատական առաջնության գլխավոր մրցավար

Հայաստանի յոթ շախմատիստուհիներ են մասնակցում Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվող Եվրոպայի անհատական առաջնությանը: Նրանք  աշխարհամասի 29 երկրների 117  մրցակցուհիների հետ  պայքարում են խաղարկվող մեդալների համար:  Խաղատախտակների շուրջ են նստում բազմաթիվ հեղինակություններ.  5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։

Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը ,  Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը , Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը:

Առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:

Մրցաշարը կավարտվի օգոստոսի 21 –ին:

Նմանատիպ նյութեր