211652_close_icon
views-count1726 դիտում article-date 13:39 11-08-2021

«Թալիբանը» գրավել է աֆղանական ևս 3 նահանգային մայրաքաղաք

«Թալիբանը» զավթել է աֆղանական ևս 3 նահանգային մայրաքաղաք, ինչի արդյունքում նրա վերահսկողության տակ են գտնվում ինը նահանգների մայրաքաղաքներ։

Պաշտոնական անձինք Associated Press-ին հաղորդել են, որ դրանք Բադահշան, Բագլան եւ Ֆարահ նահանգների մայրաքաղաքներն են։

«Թալիբանի» հարձակումը տեղի է ունենում Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին։

Նմանատիպ նյութեր