211652_close_icon
views-count25269 դիտում article-date 17:46 09-08-2021

Հրազդան քաղաքի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցին կնախանձեին Երևանի շատ դպրոցներ. դպրոցի հերոսների Փառքի սրահը դարձել է սրբատեղի. որտեղ այցելում են անգամ շաբաթ և կիրակի օրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրազդան քաղաքի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցը 38 տարվա պատմություն ունի և այդ ընթացքում դպրոցը բազմաթիվ շրջանավարտներ է տվել, ովքեր հետագայում մեծ ճանաչում են ունեցել ոչ միայն Հրազդանում, Կոտայքի մարզում, այլև հանրապետությունում և ԱՊՀ տարածքում։

Երբ սկսվեց 88 թվականի արցախյան պայքարը, հող-հայրենին պաշտպանելու համար թշնամու դեմ ելան նաև այս դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ, ու դպրոցն ունեցավ նաև հերոսներ ոչ միայն արցախյան առաջին, այլև ապրիլյան քառօրյա և արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմներում։ 

Արդեն տևական ժամանակ է, դպրոցում գործում է Փառքի սրահ, որը տեղացիների համար դարձել է սրբատեղի։ Դպրոցի տնօրեն Սոնա Մարկոսյանի հանձնարարականով անգամ հանգստյան օրերին, երբ մարդիկ, այդ թվում՝ հերոսների հարազատներն ու ընկերները, ցանկություն են ունենում այցելել դպրոցի այդ սուրբ վայր, նրանք կարողանում են գալ ու իրենց մտքերով ու խոհերով ժամանակ անցկացնել Փառքի սրահում։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր