Վարչապետի առաջարկությամբ Առաքել Մարտիկյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից
Վարչապետի առաջարկությամբ եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Առաքել Մարտիկյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Առաքել ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,– ասվում է նախագահի հրամանագրում։