211652_close_icon
views-count1933 դիտում article-date 12:02 09-08-2021

Թալիբանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է չմիջամտել Աֆղանստանի գործերին

«Թալիբան» արմատական շարժումը հանդես է եկել ԱՄՆ-ին նախազգուշացմամբ՝ պահանջելով չմիջամտել Աֆղանստանի գործերին, գրում է ria․ru-ն՝ վկայակոչելով քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-52 Stratofortress ռմբակոծիչները Ջաուզջան նահանգի մայրաքաղաք Շիբերղանում ավիահարվածներ են հասցրել Թալիբանին: Երկրի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ ոչնչացվել է ավելի քան 200 թալիբ:

Թալիբանի քաղաքական գրասենյակի ներկայացուցչը նշել է, որ երկրում տեղի ունեցողի հարցում մեղավոր են Աֆղանստանի իշխանությունները:

Թալիբանը ավելի վաղ հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել Կունդուզի և Սարի-Փուլի նահանգները, ինչպես նաև Թահարի նահանգի վարչական կենտրոնը:

Իրադրությունն Աֆղանստանում սրվել է այն բանից հետո, երբ մայիսի 1-ին ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի պետությունները սկսեցին զորքերը դուրս բերել երկրի տարածքից, ինչը տեղի է ունենում հաշտության համաձայնագրի շրջանակներում, որը 2020 թվականին ստորագրվել է թալիբների և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև:

Ենթադրվում է, որ ուժերի դուրսբերումը կավարտվի մինչև սեպտեմբերի 11-ը:

Նմանատիպ նյութեր