211652_close_icon
views-count11463 դիտում article-date 19:47 08-08-2021

«ՏաԹևեր» ճոպանուղու 2 վագոններից բոլոր 42 ուղևորներն իջեցվել են

«ՏաԹևեր» ճոպանուղում  էլեկտրաէներգիայի խափանման պատճառով օդում մնացած 2 վագոններից բոլոր 42 ուղեւորներն արդեն իջեցվել են, հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Էլեկտրաէներգիիայի խափանման պատճառով օդում 2 վագոն էին մնացել, մեկում` 15 ուղեւոր եւ մեկ ուղեկցորդ, մյուսում` 25 ուղեւոր եւ մեկ ուղեկցորդ: Նրանց բոլորին իջեցրել են արդեն, նրանք անվտանգ պայմաններում են գտնվում»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է  տեղի ունեցել Սյունիքի մարզում։ 

«ՏաԹևեր» ճոպանուղում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով մոտ 70-ից ավելի քաղաքացիներ մնացել էին ճոպանուղու խցիկների մեջ։ 

Նշված վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարները, որպեսզի օդում մնացած քաղաքացիներին տարհանեն։ 

Նմանատիպ նյութեր