Հայաստանը մի երկիր է, որտեղ մարդիկ ուզում են Երևանը մաքրվի, բայց սիգարետը շպրտում են գետնին
Հայկ Աբելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանը մի երկիր է, որտեղ մարդիկ
1. Սիրում են Կոմիտաս ու Շառլ Ազնավուր, բայց լսում են Թաթա և Սպիտակցի Հայկո:
2. Սիրում են Թումանյան ու Չարենց, բայց կարդում են list.am-ի հայտարարությունները:
3. Սիրում են Ֆրունզիկ Մկրտչյան ու Փարաջանով, բայց նայում են Գոռ Վարդանյան:
4. Ուզում են երկիրն ուժեղանա, բայց երեխեքին ազատում են բանակից:
5. Ուզում են երկրում արդարությունը վերականգնվի, բայց դեմ են ցանկացած օրենքի:
6. Ուզում են Երևանը մաքրվի, բայց սիգարետը շպրտում են գետնին:
7. Ուզում են, որ Մոսկվայում իրենց չասեն «խաչիկ», բայց զզվում են Հայաստան եկած պարսիկներից ու հնդիկներից:
8. Նշում են անկախության օրը և ցանկանում հայտնվել Ռուսաստանի կազմում:
9. Ստատուսներ են գրում սուրբ հայրենիքի մասին ու երազում են ապրել Ամերիկայում:
10. Սիրում են բնությունը, բայց բնության գրկում քեֆ անելուց հետո աղբը չեն հավաքում»: