211652_close_icon
views-count3351 դիտում article-date 23:36 07-08-2021

Գեղեցիկ կդիտվեր, որ ՔՊ խմբակցությունը հանրությունից պաշտոնապես ներողություն խնդրեր. Սուրեն Սահակյան

«Չգիտեմ՝ քաղաքականության մեջ երեսպաշտությունը բնական երևույթ է, թե չէ, բայց մեզ մոտ դա արդեն սովորություն է դառնում», իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը։

«ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավորները նենց են զարմանում օպոնենտների ոչ ադեկվատ, ապակառուցողական դրսևորումներից, ոնց որ ես եմ իրենց ամբողջ ընտրարշավը կառուցել նրանց հակադրվելու պրակտիկայի վրա։

Դա հաստատ արդյունավետ էր ստացած քվեների առումով, բայց նաև պետք էլ չի չքմեղանալ, թե իրենք իրենց այդ քարոզարշավով նորմալ քաղաքական բանավեճ ու ԱԺ էին ակնկալում ստանալ։ Ժողովրդական դարձվածքի համաձայն, հնարավոր չի համ հաճույք ստանալ, համ էլ կույս մնալ։

ՔՊ կուսակցությունն է ընտրել այդ կազմը՝ քարոզարշավի ամբողջ ընթացքում տարբեր մեթոդներով լսելի դարձնելով միայն իրենց հարմար «ընդդիմության» ձայնը։ Օրինակ, գեղեցիկ կդիտվեր, որ ՔՊ խմբակցությունը հանրությունից պաշտոնապես ներողություն խնդրեր, որ Հայաստանում հնարավոր են դարձրել հենց այսպիսի կազմով ԱԺ ունենալու իրականությունը։

Ստեղծված իրողությունը երկարաժամկետ հեռանկարում զգալի դանդաղեցնելու է քաղաքական համակարգի առողջացման ընթացքը։ Դա գուցե տեղի ունենա նոր, իրական հեղափոխության միջոցով, որովհետև մեծ հույս չկա, որ երկրորդ նմանատիպ փորձից հետո կառավարող ուժը կհասկանա այս հարցում իր պատասխանատվության աստիճանը և երրորդ փորձի ժամանակ տրամագծորեն այլ վարք կդրսևորի։

Կանխելով մեկնաբանություններն ասեմ, որ գրառումն ամենևին միտում չունի նվազեցնելու ստեղծված վիճակում քարոզարշավի այլ մասնակիցների՝ ավելի արդյունավետ գործելու ճանապարհ չգտնելու բերումով պատասխանատվության չափը։ Հարցը հենց այդ պատասխանատվության չափի և սխալները խոստովանելու կարողության մեջ է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր